▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարգելի պարոն Միլներ, կանխեք համադասարանցիների արտագաղթը դեպի Ֆեյսբուք

ԴԻՄՈՒՄ
Հարգելի պարոն Միլներ...
Հայաստանի Հանրապետությունը իր զարգացման ընթացքում բազմաթիվ փորձությունների ականատեսն է դարձել: Քաղաքացիական հասարակության հալածյալ հատվածը, երկարատև ձայնազրկությունից և արտահայտվելու ազատությունից զուրկ լինելու փորձությունից հետո, վերջապես ծվարել է ֆեյսբուքյան հարթակում՝ քիչ թե շատ կարողանալով իր հոգու ցասումն ու սոցիալական բողոքը արտահայտել ցիվիլ, գեյզերամերձ, ոչ նկուղային պայմաններում: Այս հարթակն էլ առանց խութերի չէ, ֆեյսբուքյան ակտիվի հրապարակումներին իրենց մեկնաբանություններով արձագանքում են odnoklassniki.ru-ից գաղթած քոմենթամոլ հրապարակախոսների մի խումբ, որոնց համար սկզբունքային է անպայման քոմենթել ցանկացած հրապարակում և գրել որևէ ՞իմաստուն՞ միտք, սատկացնել որևէ բանական բան, որ հնարավոր է անել որևէ սոցիալական կայքում...
Այսօր ցավով տեղեկացանք, որ odnoklassniki.ru կայքը կանգնած է փակման վտանգի առաջ... Աղաչում ենք Ձեզ, բացեք հաշվեհամար, մենք կկատարենք ֆինանսական ներդրումներ, կգնենք ձեզ համար նոր սերվերներ, միայն խնդրում ենք՝ մի փակեք այդ կայքը, կանխեք համադասարանցիների արտագաղթը դեպի Ֆեյսբուք, հավատացնում եմ Ձեզ, դա կլինի վերջին մեխը բանականության դագաղի կափարիչին...
Հարգելի պարոն Միլներ, եթե դուք արագ քայլեր չձեռնարկեք՝ կայքի վերագործարկման համար, այդ քայլը մենք կդիտարենք հանցավոր իշխանություննեևրի հետ կնքված գործարք՝ ընդդեմ քաղաքացիական հասարակության...

ՍՈՑՑԱՆՑԱՅԻՆ ԱՐՏԱԳԱՂԹԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋՄՈԼՈՐԱԿԱՅԻՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ
04,04,2013թ.

Վարուժան Բաբաջանյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more