▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Համեր»-ի վարորդի հայրը ոսկու խանութ ունի, զբաղվում է արտարժույթի փոխանակամբ

Երեկ գիշերը «Համեր» մակնիշի 26֊ամյա վարորդը Հանրապետության Հրապարակում կարգազանցություն է կատարել։ 30 րոպե պարեկները չէին կարողանում նրան բռնել։ 

«Հրապարակ»-ն է գրում ու մանրամասնում․ «Պարզվել է, որ նա Արարատ գյուղի բնակիչ Գեղամ Սահրադյանն է, նա եղել է թմրանյութերի ազդեցության տակ։

Մենք տեղեկացանք, որ նա ապահովված ընտանիքից է, հայրը ոսկու խանութ ունի, նաեւ զբաղվում է արտարժույթի փոխանակամբ, հայրը հայտնի է «Քլոս» մականունով։ 

Կարգազանց վարորդը 2 եղբայր ունի, Գեղամին համայնքում բոլորը ճանաչում են որպես «վատ» վարորդի, հաճախակի է աչքի ընկել ոչ լավ վարքով։

Նշենք, որ նա այժմ ձերբակալված է, ինքնախոստովանական ցուցմունք է տվել` իր մոտ հայտնաբերված թմրանյութի առնչությամբ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more