▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համազեկուցողներն ապշած են Սահակաշվիլիի թիմի արձագանքից

Վրաստանի հարցով համազեկուցողները զարմացած են այն վերաբերմունքից, որ որոշ վրացի քաղաքական գործիչները դրսևորում են ազգային փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի նկատմամբ` դրա մեջ վտանգներ տեսնելով ու այն ճիշտ չմեկնաբանելով, գրում է Akhaltskha.net-ը:

Ինչպես ասուլիսի ժամանակ ասել է համազեկուցող Բորիս Ցելևիչը, այդ խարտիայի ոչ մի դրույթ հնարավոր չէ գնահատել որպես սեպարատիզմի խրախուսում ու հիմք, որ ազգային փոքրամասնությունը կհրաժարվի պետական լեզվից, ինչքան էլ որոշ ուժեր Վրաստանում այդպես են մեկնաբանում խարտիան. «Բացի այդ Վրաստանի օրենսդրությունը այսօր շատ ավելի պրոգրեսիվ է, քան այն երկրներում, որոնք արդեն վավերացրել են խարտիան, ու առանձահատուկ փոփոխություններ կարիք չի լինի մտցնել օրենսդրության մեջ»,- ասել է նա:

Նա նաև ասել է, որ խորհրդարանական մեծամասնությունը խարտիան վավերացնելու քաղաքական կամք ունի, քանի  որ փորքամասնության որոշ պատգամավորներ չափազանցված մտահոգություններ են հայտնում, հենց այդ պատճառով նա կոչ է արել երկրի կառավարությունը ճանաչողական արշավ իրականացնել` հասարակությանը ու քաղաքական գործիչներին խարտիայի իրական բովանդակության հետ ծանոթացնելու համար:Հիշեցնենք, որ խարտիայի վավերացման դեպքում հայերենը կարող է տարածաշրջանային լեզվի կարգավիճակ ստանալ Սամցխե-Ջավախքում, ինչի շուրջ Սահակաշվիլիի թիմը հիսթերիա է բարձրացնում հայերին մեղադրելով սեպարատիզմի, իսկ նոր իշխանություններին «հայ ազգայնականներին խրախուսելու մեջ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more