▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համաձայն եմ..․ Արման Ծառուկյանի հայտարարությունը

Խառը մենամարտերի (MMA) հայազգի մարտիկ Արման Ծառուկյանն արձագանքել է UFC-ի նախագահ Դանա Ուայթի՝ իր մասին խոսքերին։

«Համաձայն եմ Դանա Ուայթի հետ։ Մեջքս բուժելուց անմիջապես հետո պատրաստ կլինեմ ապացուցել, որ իրական համար մեկ հավակնորդն եմ՝ մենամարտելով ցանկացածի դեմ»,- գրել է Արման Ծառուկյանը։

Հիշեցնենք, որ UFC-ի նախագահ Դանա Ուայթն ասել էր, որ հայազգի մարտիկ Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտը տիտղոսային չի լինելու։

«Նա բաց է թողել հնարավորությունը։ Նրա հաջորդ մենամարտը տիտղոսային չի լինելու։ Նա պետք է նորից անցնի գոտու համար պայքարելու գործընթացը»,- նշել էր UFC-ի նախագահը։

28-ամյա Ծառուկյանն ավելի վաղ ստիպված էր հրաժարվել UFC 311-ում թեթև քաշային կարգում չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ ռեւանշ-մենամարտից՝ մեջքի վնասվածքի պատճառով։

Արմանին, ի վերջո, փոխարինել է բրազիլացի Ռենատո Մոիկանոն, որին Մախաչևը հաղթեց առաջին ռաունդում՝ հաջողությամբ պաշտպանելով չեմպիոնական տիտղոսը։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Սպորտ more