Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Համացանցում տեսանյութ է տարածվում, որտեղ պատկերված է, թե ինչպես են Հայաստանում բնակվող հնդիկները Երևանի Հյուսիսային պողոտայում Ամանոր տոնում: Անկեղծ` տհաճ է, սակայն ...
Օտարերկրացիներն աշխատելու են եկել Հայաստան: Դա նշանակում է, որ Հայաստանում աշխատուժի կարիք կա: Ինչո՞ւ: Որովհետև, ՀՀ քաղաքացիներն, իրենց հերթին, լրացնում են այլ պետություններում աշխատուժի պակասը:
Օտարերկրացիները Հայաստան են ներմուծում նաև իրենց սովորույթներն ու մշակույթը: Այդպիսին է կյանքը: Եվ, եթե օտարերկրացիների պահելաձևը հակասում է հայաստանյան օրենքներին, ապա իրավապահ մարմինները պետք է կանխեն ապօրինությունները:
Խնդիրն ունի մեկ այլ կողմ: Քչերն են նկատում (չեն ցանկանում նկատել), որ Հայաստանում կան օտարերկրացիներ, որոնք, ի տարբերություն, ենթադրենք` հնդիկների, Հայաստան են եկել ոչ թե աշխատելու, այլ երկիրը զինագրավելու նպատակով: Վերջիններիս զինված խմբավորումները տեղակայված են Գյումրիում, Երևանում և մի շարք այլ բնակավայրերում: Հիշեցնեմ, որ նույնօրինակ` «մինչև ատամները» զինված խմբավորում կար նաև Արցախում:
Կասեք, որ 102-րդ ռազմաբազան օրինական հիմունքներով է Հայաստանում տեղակայված, կպատասխանեմ` Հնդկաստանի քաղաքացիները ևս օրինական հիմունքներով են Հայաստանում գտնվում:
Այնպես, ինչպես բոլոր երկրներում, օտարերկրացիներ Հայաստանում միշտ կլինեն: Խնդիրն այն է, թե օտարերկրացիներից ով և ինչով է զբաղվում Հայաստանում, հետևաբար` ովքեր են ավելի վտանգավոր` Հյուսիսային պողոտայում պարող հնդիկնե՞րը, թե՞ մարդասպան պերմյակովները»։
«Համացանցում տարածվող տեսանյութն անկեղծ` տհաճ է»․ Կարեն Հեքիմյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


