▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակոբը որոշել է աղբը մաքրելով գնալ, հատել Արցախի սահմանը ու 1 սիմվոլիկ հաց հասցնել տեղ

Գեղամ Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մի օր մի տղա եկավ մեզ հետ ծանոթանալու, անունը` Հակոբ:

Ասաց որ մեր երկրի հիմնական խնդիրը աղբն է, աղբը մաքրվի ամեն ինչ լավ կլինի։ Եվ բնականաբար նա չէր խոսում միայն ֆիզիկական աղբի մասին։

Հետո ասաց, որ որոշել է 20 տարի մաքրել երկիրը աղբից ու ուխտ է արել ամեն օր մաքրել։

Դե առաջին տպավորությունը այնքան էլ լուրջ չէր, եթե անկեղծ, մտածեցի ռոմանտիկ տղա է, մի քիչ կզբաղվի ու չի շարունակի։

Բայց պարզվեց, որ Հակոբը իսկական է...

Այդ հանդիպումից անցել է 1,5 տարուց ավել և նա հավատարիմ իր ուխտին ամեն օր զբաղվել է մաքրության տարածմամբ, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, ավելի քան 670 օր։

Հակոբը դարձավ իմ հերոսներից մեկը ում ես հետևում եմ և աջակցում կարողության չափով։ Ես Հակոբից ու իր պայքարից ուժ եմ ստանում...

2 օր առաջ Հակոբը որոշել է սկսել քայլարշավ Երևանից Արցախ (ավելի կոնկրետ՝ Գանձասար)։ Նա որոշել է մաքրելով գնալ, հատել սահմանը ու մեկ սիմվոլիկ հաց հասցնել տեղ։

Հ.Գ.

Խնդրում եմ Երևան-Գորիս ճանապարհի քաղաքներում ու գյուղերում ապրող ընկերներիս ուշադիր լինել Հակոբին, միանալ նրա մաքրապատմանը թեկուզ և կարճ ժամանակով, գիշերները հյուրընկալել նրան ձեր տանը։ Ցանկության դեպքում քայլել նրա հետ մինչև սահման։

Մնացած ընկերներիս առաջարկում եմ սատարել Հակոբին առնվազն ամեն օր հետևելով ու տարածելով նրա բարի գործը։ Շատ տարածումը նաև մի փոքր աջակցություն կլինի նրա անվտանգությանը սահմանը հատելիս։

Հնարավորության դեպքում թարգմանեք ու պատմեք այս գործընթացի մասին նաև օտարերկրացիներին։ Սա մարդասիրական ու ասպետական քայլ է ընդդեմ անմարդկայնության...

Հ.Հ.Գ.

Խնդրում եմ` տարածել նաև այս գրառումը:

Հակոբ ջան, գրկում եմ քեզ եղբայր, Աստված քեզ հետ է...»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more