▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակոբ Ասլանյանը հեռացվել է ՔՊ խմբակցությունից․ Արթուր Հովհաննիսյան

Հակոբ Ասլանյանը հեռացվեց ՔՊ խմբակցությունից․ այս մասին Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Խմբակցությունից հեռացման մասին լուրը հայտնի դարձավ Ասլանյանի հրապարակային ներողություն խնդրելուց մոտ 2 ժամ անց։

ՔՊ-ն Հակոբ Ասլանյանին հեռացրեց խմբակցությունից: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը:

«Պարոն Ասլանյանը կուսակցության և խմբակցության կարգերը խախտելու պատճառով քիչ առաջ խմբակցության որոշումով հեռացվեց խմբակցությունից: Պատճառն այն է, որ կար պարոն Աղազարյան, ով արտահոսքեր էր կազմակերպում խմբակցությունից, ինչն ապացուցված է: Եվ ցանկացած մարդ, ով կաջակցի նրան, պետք է արժանանա այս ճակատագրին: Պարոն Աղազարյանն այևս չի հանդիսանում ՔՊ խմբակցության անդամ, նկատել եմ, որ նա չի ցանկանում դնել իր մանդատը: Մենք նրան հնարավորություն ենք տվել` բացատրելու իր գործողություների տրամաբանությւոնը, նա չի կարողացել, և խմբակցությունը միաձայն որոշում է կայացրել` հեռացնելու նրան»,- ասել է նա:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության խոսնակ Կարինե Տերտերյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է. «ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Պատգամավոր Հակոբ Ասլանյանը ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել, 2016 թվականին ՔՊ-ին անդամագրվել է նախարարի միջոցով։ Ասլանյանն այսօր խորհրդակցել է նախարարի հետ և խնդրել իրեն օգնել իր հայտարարության տեքստի հետ կապված:
Այսքանը»:

***

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դուք Չիպոլինո էլ չկաք
Առավոտյան «ազվերին» խմած ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը, ով «դուխով» հայտարարություն էր տարածել, թե դուրս է գալիս ՔՊ խմբակցությունից, բայց ինչպես իր տարեկից մեկ այլ, ինչպես պարզվեց, «գեյ պառադի» հերոս, Աղազարյանը, մանդատը չի դնում, քիչ առաջ, երևի, կոճապղպեղով կլիզմայից հետո, հրաժարվել է իր առավոտյան հերոսապատումից։
Նա իր էջում տեղադրել է դաժան «մեղայականի» մի տեքստ, որը նրան ուղարկել է մեկ այլ ՔՊ-ական, նախարար Մխիթար Հայրապետյանը։
Էս մեր «ազվերինի» դոզան թողած Հակոբ Ասլանյանն էլ վերցրել ու մեսենջերով Մխիթար Հայրապետյանի՝ իրեն պարտադրած տեքստը հենց էդպես, սքրին-շոթով տեղադրել է իր էջում։
Ոմանք կարծում են, որ հատուկ է արել՝ հասկացնելով, որ ինքը կուսակցական թրաֆիքինգի զոհ է և կանանց ռեսուրսային կենտրոնը իրեն պարտավոր է փրկել։
Իսկ ես կարծում եմ, որ ինքը պարզապես շարքային անգրագետ է։
Մի պահ մտածեցի, որ ինչպես «Չիպոլինոյում», այս բանջարեղենները ևս մի օր կարող են բունտ անել ու Չիպոլինո-Աղազարյանը բացեց սոխ-սխտորների հեղափոխությունը։
Բայց, էս լաքեյահպատակ սքրինը սաղ փչացրեց։
Չէ, դուք բանջարեղեն էլ չկաք»։

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more