|
Թարմացված․ ՀՀ ՊՆ-ն հայտնում է. «Ժամը 23:10-ի դրությամբ իրադրության փոփոխություն չի արձանագրվել. Սոթքի, Կութի և Վերին Շորժայի ուղղությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: |
|
«Հանուն Հայ զինվորի» ՀԿ ղեկավար Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր տղերքը «թշնամու հասկացած լեզվով» են բացատրում, ինչ է նշանակում հայրենիք պաշտպանել»: Նշենք, որ ըստ ՊՆ հաղորդագրության, հակառակորդի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 1 վիրավոր: Ժամը 21:40-ի դրությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: |


