▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակառակորդի ԱԹՍ-ից 7 տարեկան երեխա է վիրավորվել

Վարդենիս-Սոթք ճանապարհին Ադրբեջանի կողմից ուղարկված ԱԹՍ-ի խոցման հետևանքով 7 տարեկան տղա երեխա է վիրավորվել:

/filemanager/uploads/hivandanoc.jpg

Այս մասին հայտնում է Լուրեր․com-ը, ում հետ զրույցում ասել է Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանը։

Նա նշել է, որ դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան 08։00-ի սահմաններում․

«Երեխան առավոտյան եղել է դաշտում, որտեղ էլ վիրավորվել է։ Ասկոլկեն մտել, թոքն է վնասել։ Երեխային սկզբում տեղափոխել էին Վարդենիսի հոսպիտալ, այնուհետև Երևան»,- նշել է համայնքի ղեկավարը:

Նա նշել է՝ որոշ ժամանակով Վարդենիս-Սոթք ճանապարհը փակ է եղել, սակայն բռնկված հրդեհը մարելուց հետո բացվել է։

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more