▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հակակոռուպցիոնն օրեր առաջ եղել է Վանաձորի համայնքապետարանում, սակայն վարչապետի խոսնակը, Լոռու մարզպետը լուռ են»․ Գևորգ Քոթանջյան

Իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գյումրում հակակոռուպցիոն կոմիտեի գործողություններից մոտ 1 ժամ անց վարչապետի խոսնակը, Շիրակի մարզպետը ու Գյումրու ՔՊ-ական ավագանու մեկ անդամ հրատապ ասուլիս հայտարարեցին և մինչև հակակոռուպցիոնի պաշտոնական հայտարարությունը ի լուր աշխարհի հայտարարեցին այն, ինչ պետք է աներ հակակոռուպցիոն կոմիտեն։
Հակակոռուպցիոնը օրեր առաջ եղել է Վանաձորի համայնքապետարանում` գնումներում 10% ավելացում անելու հանգամանքները ուսումնասիրելու համար, սակայն վարչապետի խոսնակը, Լոռու մարզպետը և 1 հոգի ՔՊ-ական ավագանու անդամը լուռ են»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more