▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակաեկեղեցականները պատրաստվում են շուրջօրյա հավաքների՝ կրկին Ավինյանի «բարձր հովանու ներքո»

«Իրավունք» թերթը գրում է. «Հակաեկեղեցական հայտարարություններ անող, հոգեւորականների հասցեին ապատեղեկատվություն ու ատելություն տարածող Անդրանիկ (Թոնի) Դովլաթյանը, ում դեմ հաղորդում է ներկայացրել 418 քաղաքացի, 23 փաստաբան եւ ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդհ ոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով. Պատժվում է նաեւ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով),իրազեկում է ներկայացրել Երեւանի քաղաքապետարան՝ մարտի 8-ից սկսած Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում շուրջօրյա հավաքներ անցկացնելու վերաբերյալ։

Ուշագրավ է այն, որ ըստ իրազեկման, Թոնի Դովլաթյանը, որը ներկայանում է իբրեւ Հայ Ա-ռաքելական Սուրբ եկեղեցու ձեռնադրված դպիր, այս անգամ մտադիր է 200 հոգով 20 օր շուրջօրյա հանրահավաք անցկացնել, մինչդեռ նախորդ անգամ՝ փետրվարի 24-ին, իրազեկել էր նույն վայրում հանրահավաք անցկացնել 100 հոգով, եւ եկել էին 10-ը:

Փաստացի, սա արդեն երկրորդ անգամ է, որ Երեւանի քաղաքապետարանը եւ անձամբ քաղաքապետ։ Տիգրան Ավինյանը իրենց բարձր հովանու ներքո թույլ են տալիս, որպեսզի տեղի ունենա հակաեկեղեցական հանրահավաք, ընդ որում՝ Երեւանի ընդդիմադիր ավագանիների լուռ համաձայնությամբ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more