▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հ1, ԵՊՀ, «Ֆեյքերի ՊՈԱԿ»․ հեղափոխական նախարարի կինը 3 տեղից բարձր աշխատավարձ է ստանում

2018 թվականին Նիկոլ Փաշինյանի հետ Գյումրիից քայլելով Երևան հասած և իրար հետևից բարձր պաշտոններ զբաղեցնող Մխիթար Հայրապետյանի կինը՝ Լուսին Վանա Կարապետ Ավետիսին հետ չի մնում ամուսնուց, նա միաժամանակ 3 տեղ է աշխատում։

ՕրագիրՆյուզ-ն է գրում ու մանրամասնում․ 

2023 թվականին աշխատել է Կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում, որը հանրությանն առավել հայտնի է «Ֆեյքերի ՊՈԱԿ» անունով, Երևանի պետական համալսարանում, ինչպես նաև՝ Հանրային հեռուստաընկերությունում։

Նրա տարեկան եկամուտները կազմել են 6․848․714 դրամ, որից 4․204․596 դրամը՝ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ից, 175․118 դրամը՝ ԵՊՀ-ից, 2․469․000 դրամը՝ Հանրային հեռուստաընկերությունից ստացած աշխատավարձն է։

Նշենք, որ Մխիթար Հայրապետյանը 2018 թվականից մինչ օրս բազմաթիվ պաշտոններ է զբաղեցրել։ 2018-ի իշխանափոխությունից հետո մինչև 2019-ի հունվարի 14-ը զբաղեցրել է Սփյուռքի նախարարի պաշտոնը, 2019-ի հունվարից մինչև 2021-ի օգոստոսի 1-ը եղել է ԱԺ պատգամավոր, 2021-ի սետպեմբերի 28-ից ընտրվել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն, իսկ 2023-ի դեկտեմբերի 29-ին նշանակվել է ԲՏԱ նախարար։

Մխիթար Հայրապետյանի եկամուտները կազմել են 20․485․530 դրամ, որից 17․621․661 դրամն «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամից, 34․900 դրամը ԲՏԱ նախարարությունից ստացած աշխատավարձն է, ևս 2․828․969 դրամ նա հայտարարագրել է որպես այլ եկամուտ՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից։

Ամուսինների տարեկան եկամուտները միասին կազմել է 27 միլիոն դրամ։

Թե ինչպես է նախարարի կինը միաժամանակ մի քանի բարձր վարձատրվող աշխատանք կատարում՝ առանց մեկնաբանության։

Մի բան հստակ է, որ Հայաստանում շարունակովում է ԽԾԲ (խնամի, ծանոթ, բարեկամ) սկզբունքով աշխատանքների տեղավորվելու ավանդույթը, ինչի դեմ Փաշինյանն, իբր՝ պայքարում էր։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more