Գյուղացին՝ սեզոնի պիկի ժամանակ, ծիրանը սկսում է վաճառել այն գնով, ինչ ինքնարժեքն է, մթերման կայանը ապահովելու է մեր հայրենակիցների համար ապրանքների որակյալ մթերում և սեզոնի երկարացում: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
«Այսօր ձեզ ուզում ենք պատմել Սամվել Կարապետյանի տնտեսական 5 քայլերից 4-րդի մասին՝ մթերման կայաններ Հայաստանի գյուղերում:
Հայաստանի գյուղատնտեսությունը ունի սեզոնային բնույթ, երբ մենք սեզոնին ստանում ենք գյուղատնտեսական մթերք՝ հնարավորություն ենք ունենում այդ մթերքը արտահանել տարածաշրջանի երկիրներ:
Շատ ժամանակ մենք ունենում ենք խնդիրներ՝ սեզոնի պիկի ընթացքում փակվում է Լարսը, մոտ 3 անգամ թանկանում է տրանսպորտի գինը, քանի-որ ամբողջությամբ հոսում է Ռուսաստանի Դաշնություն՝ ԵԱՏՄ շուկա, մենք ունենում ենք ապրանքի գնանկում:
Այս բոլորը բերում է նրան, որ գյուղացին՝ սեզոնի պիկի ժամանակ, ծիրանը սկսում է վաճառել այն գնով, ինչ ինքնարժեքն է, Հայաստանը իր տնտեսական ամենամեծ առաջնահերթությունից զրկվում է, որակյալ ծիրանը վաճառում ենք ընդամենը 15-20 օրվա ընթացքում՝ շուկայականից ցածր գնով, գյուղացին չի օգտվում, իսկ ձեռնարկատերը ռիսկի տակ է լինում»,- նշել է նա:
Տեսանյութում՝ մթերման կայանին անդրադառնալով, գյուղատնտեսը ևս կարծիք է հայտնել, որ մթերման կայանները մեր երկրի համար մեկ խնդիրն են:
«Մթերման կայաններ չունենալու պատճառով ծիրանի գինը լինում է 100 դրամ, իսկ եթե այն լինի ու ժողովուրդը կարողանա իր բերքի կյանքը 40 օրով երկարացնել՝ դա կլինի գյուղատնտեսության գաղտնիքը»:
Դիտեք նաև՝


