▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրու քաղաքապետարանում մարդկանց գրպանն են մտնում՝ օրենքը շրջանցելով

Կարծում եմ՝ մեր «օրինապաշտ» և «քաղաքի նվիրյալ» քաղաքապետը` Սամվել Բալասանյանը, տեղյակ է, որ Ազգային ժողովում ընդունվել է «Իրավունք հաստատող, փաստաթղթերը չպահպանված բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենք: Սույն օրենքի հիմքով Գյումրու քաղաքացիները դիմում են ներկայացրել քաղաքապետարան` պահանջելով ճանաչել իրենց սեփականության իրավունքը: Սակայն, շրջանցելով վերոնշյալ օրենքը, քաղաքապետարանի աշխատակիցները այն անձանց, ովքեր նման պահանջով դիմում են ներկայացրել, հրավիրել են քաղաքապետարան և որպես ապօրինի կառուցապատողների ենթարկել են վարչական պատասխանատվության` պահանջելով նրանցից մուծել երկու հարյուր հազարից չորս հարյուր հազար ՀՀ դրամ: 

Իսկ օրենսդիր մարմինը տեղյակ չէ՞, որ նման ճանապարհներով կրկին թալանում են առանց այն էլ հոգեբանորեն ճնշված և աղքատության մեջ հայտնված խեղճ ժողովրդիս: Վերջ տվեք ձեր թալանին և մի քիչ մտածեք գյումրեցիների մասին, պարոն Բալասանյան, եթե չեմ սխալվում, օրենքն ընդունելիս դուք օրենսդիր էիք...


Սոնա Հակոբյանի գրառումը

Ֆեյսբուք

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more