▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում վթարից տուժել է 5 քաղաքացի. ԲՄՎ-ի վարորդը փախուստի է դիմել

Քիչ առաջ  Գյումրիում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Միմյանց են բախվել ԲՄՎ եւ Վազ 099 մակնիշի ավտոմեքենաները: Վթարը տեղի է ունեցել Ռեպինի փողոցում: ՃՏՊ-ի հետեւանքով հինգ քաղաքացի ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, տուժածների թվում կան նաեւ անչափահասներ: Armtimes.com-ին պարզ է դարձել, որ բոլոր տուժածները եղել են Վազ 099 մակնիշի մեքենայում:

Ինչպես  armtimes.com-ի հետ զրույցում փոխանցեց ԱԻՆ Շիրակի մարզային վարչության պետ Արթուր Կարապետյանը, բախման հետևանքով Վազ 099 մակնիշի մեքենաների ուղեւորները հայտնվել են արգելափակման մեջ: Նրանցից երեքին օգնել են անցորդները, իսկ վարորդին եւ մյուս ուղեւորին՝ ԱԻՆ փրկարարները: Արթուր Կարապետյանի փոխանցմամբ՝ նախնական տվյալներով ԲՄՎ-ի ուղեւորակազմը դիմել է փախուստի`վերցնելով մեքենայի պետհամարանիշերը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more