▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում ռուս զինծառայողի դի են հայտնաբերել

Ռուս զինծառայողներից մեկը Գյումրիի զորամասի տարածքից դուրս գտնվող բնակության վայրում հայտնաբերել է համածառայակցի մարմինը` առանց կյանքի նշանների։

 Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրի մասին հաստատել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից։

«Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի հրամանատարության հանձնաժողովը իրավապահների հետ համատեղ հետաքննություն է անցկացնում պայմանագրային զինծառայողի մահվան փաստով։ Զինծառայողի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,–ասել են մամուլի ծառայությունից։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more