|
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը. «Կոչ ընդդիմադիր ուժերին Ի սկզբանե ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում հաղթելու որևէ շանս չունեն՝ առանձին վերցրած կամ սատելիտների հետ միասին: Այս ակնհայտ փաստը հակասություն մեջ է մտնում ՏԻՄ-երն ուզուպացնելու Փաշինյանի «հետևողական» քաղաքականության մեջ: Երբ Նիկոլ Փաշինյանը նախօրեին խոսում էր Գյումրիում ինչ-որ փրազմերիզի կամ նախնական ընտրությունների, քաղաքապետի ԺՊ նշանակելու մասին, մի կողմից, բացահայտում էր սեփական վախերն ու ցայտնոտը, մյուս կողմից՝ «Վանաձորի մոդելով» Գյումրիի ընտրությունները հետաձգելու և փաստորեն՝ տեղական իշխանությունն ուզուրպացնելու մտադրությունը: Որևէ կերպ չպետք է թույլ տալ, որ Փաշինյանը սեփական «քաղաքապետացու» Վահագն Մկրտչյանին պարտադրի Գյումրիին՝ սահմանափակելով կամ կանխորոշելով պատվախնդիր գյումրեցիների ընտրության իրավունքը: Որպես Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, կոչ եմ անում ընտրական գործընթացին մասնակցության հայտ ներկայացրած բոլոր ընդդիմադիր ուժերին՝ համատեղ, քաղաքական և իրավական հասանելի գործիքներով, կանխել Փաշինյանի կողմից Գյումրիի տեղական իշխանությունն ուզուրպացնելու բացահայտ փորձը: Գյումրին եղել է Փաշինյանի «հեղափոխության» խորհրդանիշը, հիմա պետք է դառնա նրա քաղաքական ֆիասկոյի սկիզբը»: |
«Գյումրին պետք է դառնա Փաշինյանի քաղաքական ֆիասկոյի սկիզբը». Սուրեն Սուրենյանց
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


