|
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարով. «Իսկ Գյումրի֊Կարս երկաթուղին ինչո՞ւ սիրելի թուրքերդ չեն բացում նույն ներկրումների և արտահանումների համար:
Ադրբեջանցիներն այս քայլով հերթական անգամ ստորացրեցին մեզ` ցույց տալով, որ Հայաստանը Թուրքիայի հետ կարող է կապվել իրենց կողմից վերահսկվող երկաթուղով և միայն իրենց թույլտվությամբ`արգելոլով գործարկել Գյումրի֊Կարս երկաթուղին...
Դե իսկ Նիկոլի նման ոչինչն էլ թուրքերի կողմից մեզ ստորացնելու հերթական այս դրվագը ներկայացնում է որպես մեծ ձեռքբերում»:
***
|
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Ցնցող» նախընտրական ձեռնածություն (մանիպուլյացիա):
Փաշինյան Նիկոլն ուրախ է, որ «Ախալքալաք–Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար»։
«Ցնցող» նախընտրական լուր է, չէ՞:
Իսկ ի՞նչ կապ ունի Ախալքալաք–Կարս երկաթուղին Հայաստանի հետ: Իրավական առումով, ոչ մի կապ չունի: Ավելին` մի քանի տասնյակ տարի Վրաստանի տարածքով Հայաստանից Թուրքիա ավտոբուսներով ուղևորներ են գնում, առևտուր անում և նույն ճանապարհով հետ վերադառնում: Այդպես էր Տեր-Պետրոսյան Լևոնի, Քոչարյան Ռոբերտի, Սարգսյան Սերժի օրոք: Այժմ ՀՀ քաղաքացիները կարող են գնալ Ախալքալաք գնացք նստել և Կարս մեկնել: Իրավական առումով ոչինչ չի փոխվում: Միայն ավտոբուսները կարող են փոխարինվել գնացքներով: Ո՞րն է այստեղ Փաշինյան Նիկոլի դերը: Նույն կերպ վերջինս կարող է ասել, որ այսուհետ ՀՀ քաղաքացիների համար բաց է, օրինակ` Բերլին-Դրեզդեն կամ Լոս-Անջելես-Սան-Ֆրանցիսկո երկաթուղին: Դե, հա: Թող ՀՀ հերոս-հարկատուները գնան Լոս-Անջելես, այնուհետև` Սան-Ֆրանցիսկո, առևտուր անեն և Լոս-Անջելեսից հետ գան Հայաստան: Նույնը` Ախալքալաքի դեպքում:
Մի խոսքով, խաղացեք` արդար է: «Այսուհետ» ՀՀ քաղաքացիներին Փաշինյան Նիկոլի շնորհիվ «ամեն տեղ» թողնելու են»:
***
|
|
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր. «Ուրախ եմ հայտարարել, որ Ախալքալաք–Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար։ Սա մեծ իրադարձություն է մեր երկրի տնտեսական կյանքում։ Շնորհակալ եմ Թուրքիայի եւ Վրաստանի գործընկերներին։
Հ․Գ․ Հայաստանն այսօր Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ ունի Ռուսաստանի, ապա եւ Ռուսաստանի եւ Ղազախստանի տարածքով Չինաստանի հետ։ Հիմա այլեւս Վրաստանի եւ Թուրքիայի տարածքով նաեւ Եվրոպական Միության հետ։ Առաջիկայում Հայաստան–Թուրքիա, Հայաստան–Ադրբեջան, ապա եւ Նախիջեւանով Հայաստան–Իրան երկաթուղու բացումն է։ Այս իրադարձություններին ականատես կլինենք առաջիկայում՝ TRIPP նախագծի իրագործման արդյունքում»:
***
|
|
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը ոչնչից մեծ աղմուկ է բարձրացրել
Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ուրախ եմ հայտարարել, որ Ախալքալաք–Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար։ Սա մեծ իրադարձություն է մեր երկրի տնտեսական կյանքում։ Շնորհակալ եմ Թուրքիայի եւ Վրաստանի գործընկերներին»։ Նիկոլ Փաշինյանը ոչնչից մեծ աղմուկ է բարձրացրել, եթե Գյումրի-Կարս երկաթգիծը բացված լիներ, աղմուկը հասկանալի կլիներ։ Հայաստանն ի՞նչ պետք է արտահանի Թուրքիա կամ Թուրքիայի տարածքով՝ Եվրամիության երկրներ։ Անցած 8 տարում միլիարդավոր դոլարներ եք մսխել, սակայն Հայաստանում տնտեսական ոչ մի մեծ ծրագիր չեք իրականացրել, ձեր տնտեսական հեղափոխություն կոչվածը սահմանափակվել է ՀԴՄ-ների դիկտատուրայով, անգլերենի իմացությամբ մոշ աճեցնելով, փողոցների եզրերից ավտոների ժանգոտ կմախքները հավաքելով։ Բոլոր ոլորտներում ձախողվել եք, ձեր իշխանությունը չափազանց թանկ է նստում Հայաստանի ու հայերի վրա»
|
|