▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրի-Երևան ճանապարհի զոհերից մեկը. նա Արցախից էր, հարազատները բլոկադայի մեջ են

ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանի գրառումը. «Գյումրի-Երևան ճանապարհի ողբերգության զոհերից Հելեն Դադայանը` Արցախից էր, Ճարտարից։ Նա սովորում և աշխատում էր` Եվրասիա Համալսարանում։
Նրա հարազատները Արցախում են` Բլոկադայի մեջ։ Նրա դասընկերները ասում են` դասարանի միակ գերազանցիկն էր։


Ցավակցություններս նրա և բոլոր զոհերի հարազատներին։
Լույսերի մեջ մնաս, Հելեն ջան...
Հ.Գ. Նրա ավագ քույրը, որը ընտանիքի հետ Արցախում է՝ գիշերը կտրուկ վատացել է և տեղափոխվել Հիվանդանոց։
Հուսով եմ, գոնե կարմիր խաչով կգտնվի տարբերակ նրա անճյունը Արցախ տեղափոխելու, որպեսզի հարազատները կարողանան հրաժեշտ տան և հողարկավորեն։
Հուսով եմ, հասարակությունը ևս հետևողական կլինի և պատասխանատուների նկատմամբ համապատասխան ճնշում կգործադրի գոնե այս անմարդկային հարցը լուծելու համար»։

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more