▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գրում եմ այն մորը, ով պատրաստվում է գիշերը 12-ին գնալ Եռաբլուր. Զառա Սարիբեկյան

Վաստակավոր ուսուցչուհի Զառա Սարիբեկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ես գրում եմ այն մորը, ով պատրաստվում է գիշերը 12-ին գնալ Եռաբլուր, ով խնամքով թխել է իր որդու սիրելի գաթան, զարդարել է որդու գերեզմանաքարի փոքրիկ եղևնին: 
Եթե դու հիմա կարդում ես գրածս, ապա իմացիր, որ քո որդին չի մոռացվել: Նա միշտ մեր սրտում ու մտքում է: Գուցե այդ մասին միշտ չենք խոսում, բայց իմացիր, որ դա այդպես է: Իմացիր, որ քո կորստի հետ դու մենակ չես ու ամենքիս մոտ արդեն չորս տարի է ՝ ինչ- որ բան ինչ որ տեղ պակաս է:  Ու էլի տարեմուտին ուզում եմ խոնարհվել քո առաջ ու ասել շնորհակալություն: Շնորհակալություն ամեն նոր եկող տարվա համար: Շնորհակալություն...»:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more