▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գրիգոր Մելիքսեթյանը` Հայաստանի լավագույն դարպասապահ

Գրիգոր Մելիքսեթյանը` Հայաստանի լավագույն դարպասապահ

«Փյունիկ» ՖԱ-ի դարպասապահ՝ Գրիգոր Մելիքսեթյանի համար 2008/2009թթ. մրցաշրջանը բացառիկ էր մրցանակների առումով։

Այդ մրցաշրջանում Մելիքսեթյանը դարձավ Հայաստանի չեմպիոն,գավաթակիր,սուպերգավաթակիր և այդ տարի ճանաչվեց Հայաստանի ամենահուսալի դարպասապահը։

Մելիքսեթյանը Հայաստանի Պրեմիեր լիգայի 29 խաղից բաց թողեց ընդհամենը 19 գնդակ և 15 անգամ դարպասը պահեց անառիկ,ինչը լավագույն ցուցանիշն էր այդ մրցաշրջանում։

Մելիքսեթյանը նաև 600 րոպե շարունակ գոլ բաց չթողեց,ինչը նպաստեց թիմի հաղթանակներին և կարևոր դեր ունեցավ «Փյունիկ»-ի չեմպիոնության գործում։

Այդ տարի Գրիգոր Մելիքսեթյանը դարձավ նաև Հայաստանի սուպերգավաթակիր,եզրափակչի խաղում հաղթելով «Բանանց» ՖԱ-ին և որպես թիմի ավագ և թիմի առաջատար իր գլխավերևում պահեց Հայաստանի սուպերգավաթը։

Այս բոլոր հաջողությունները արդարացիորեն Մելիքսեթյանին դարձրեցին Հայաստանի լավագույն դարպասապահը։

Հեղինակ՝ Անի Հարությունյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Սպորտ more