▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գրեմմի 2014-ի հաղթողները

Լոս-Անջելոսում կայացավ Գրեմմի 56-րդ մրցանակաբաշխությունը:

Երաժշտական ինդուստրիայի և շոու-բիզնեսի առաջին դեմքերը քայլեցին կարմիր գորգի վրայով և բեմ դուրս եկան՝ ցուցադրելով լավագույնն, ինչին ընդունակ են:

Ի դեպ, միջոցառման պրոդյուսերներն այս տարի նախապատվությունը տվել էին համեստ հանդերձանքին և խորհուրդ չէին տվել համարձակ և պրովոկացիոն հագուստ կրել: 

Աստղերի մեծամասնությունը հետևել էր կազմակերպիչների խորհրդին, բացառությամբ Պերիս Հիլթոնի, ով ներկայացել էր կիսաթափանցիկ զգեստով:

Միջոցառումը վարում էր ամերիկացի հիպ-հոպ կատարող LL Cool J-ը, իսկ երեկույթը մեկնարկեց Բեյոնսեի և Ջեյ Զիի կատարումը՝  Drunk in Love երգով:

Հիմնական անվանակարգերում հաղթողներն էին.

Լավագույն նոր արտիստ  Macklemore&Ryan Lewis

Դուետով կամ խմբով լավագույն վոկալ փոփ-կատարում Daft Punk և Ֆարել Ուիլյամս Get Lucky

Լավագույն սոլո փոփ-կատարում Lorde Royals

Լավագույն փոփ-ալբոմ Բրունո Մարս Unorthodox Jukebox

Լավագույն ռոք-ալբոմ Led Zeppelin Celebration Day

Լավագույն ռեփ-ալբոմ Macklemore&Ryan Lewis The Heist

Լավագույն R&B ալբոմ Ալիշա Քիս Girl on Fire

Լավագույն տեսաերիզ Ջասթին Թիմբերլեյք և Ջեյ Զի Suit & Tie

Տարվա երգ Lorde Royals

Տարվա ձայնագրություն Daft Punk և Ֆարել Ուիլյամս Get Lucky

Տարվա ալբոմ Daft Punk Random Access Memories

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more