▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գողություն՝ Զորավոր եկեղեցուց»․ Տեր Գրիգորը տեսանյութ է ներկայացրել

Թարմացում․ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է․ «Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է մի տղամարդ Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորանից մոմակալ գողանում։
Կենտրոնականի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի Ուլնեցու փողոցում հաշվառված 50-ամյա տղամարդը։
Նա փետրվարի 5-ի առավոտյան հայտնաբերվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։ Գողոնը հայտնաբերվել է։ Տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են»։

Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Գրիգորը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «Գողություն՝ Զորավոր եկեղեցուց։ Խնդրում եմ, ովքեր ճանաչում են այս մարդուն, կապ հաստատեն ինձ հետ»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more