▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գումար չունես՝ հիվանդանոց չես կարող գնալ․ Էսօր փողը չտաս՝ չեն վիրահատում». Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի շրջանակներում Աջափնյակ վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշել է․ «Այսօր Երևանում հիմնական խնդիրն այն է, որ 100 %-ով բարձրացել է գույքահարկը․ Կադաստրային արժեքով էլ չեն բարձրացել, բարձրացել են շուկայական գնով։ Թոշակառուին, որն իր ամբողջ կյանքն աշխատել է, իրեն տուն են նվիրել, տուն է ստացել՝ կլինի արվեստագետ, բժիշկ, գիտնական, ծառայող, ուսուցիչ, թոշակն իրեն ապրելու համար չի բավարարում, ո՞նց կարող է նա գույքահարկ վճարի։ Ասում են՝ չե՞ս կարող վճարել տունդ վաճառի, գնա սահմանամերձ շրջաններում ապրի»։

Ծառուկյանը նաև ընդգծեց, որ փոփոխություններ պետք է արվեն բժշկական համակարգում․ «Գումար չունես՝ հիվանդանոց չես կարող գնալ։ Էսօր փողը չտաս՝ չեն վիրահատում․ անվճար բուժման համակարգ պետք է ներդնենք»։

***

«Ասում է` քարերը գողացել են․ Ծառուկյանը եկեղեցի կառուցող, իր երկրի պատիվը պահող է․․․ Ծառուկյանը միլիարդներ է դրել, Հայաստանի սպորտը աշխարհում հասցրել է բարձունքի վրա․․․ Ծառուկյանը քար գողացո՞ղ ա»,- այս մասին քարոզարշավի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն more