|
Հայաստանում որոշ մարդիկ գնում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ետևից, և երկրում ստեղծված իրավիճակի ֆոնին նրան կարելի է անվանել Հակաքրիստոսի «ճկույթ» կամ «կույր աղիքի բորբոքում», քանի որ Հակաքրիստոսն ինքնին մասշտաբային և կոլեկտիվ բան է, կարծում է «Russia Today» միջազգային մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։ «Russia 1» հեռուստաալիքի «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում նա ասել է, որ Հակաքրիստոսն սկսել է իր հարձակումները Հայաստանում կրոնի վրա, իսկ Փաշինյանը, Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակումներից հետո, ապագա բռնապետերին ցույց է տալիս փողոց դուրս եկող մարդկանց վարքագծի մոդել։ «Բայց մարդիկ հետևում են նրան, նրանցից ոմանք։ Եվ սա ինձ մոտեցնում է այն մտքին, որը մոտ է նաև իմ վեպին, որ այս ամենն արդեն իսկ Հակաքրիստոսն է։ Փաշինյանը անձամբ Հակաքրիստոսը չէ... Հակաքրիստոսը կոլեկտիվ բան է, մեծ բան։ Փաշինյանը կարող է լինել Հակաքրիստոսի ճկույթը, Հակաքրիստոսի կույր աղիքը, գուցե Էֆենդի Փաշինյանը Հակաքրիստոսի հետանցքն է, քանի որ հենց նա է կոչ անում մեզ այսպիսի քննարկումներ ունենալ իր հետ։ Նա, ինչպես ասում են, առաջինն սկսեց, առաջին 10-15 անգամները», - ասաց նա։ Աղբյուրն՝ այստեղ Դիտեք նաև՝ |
«Գուցե Էֆենդի Փաշինյանը Հակաքրիստոսի հետա՞նցքն է». Մարգարիտա Սիմոնյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


