
«Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին. Երկիր.am-ն է գրում
Երեկ՝ ապրիլի 25-ին, երբ դեռ թարմ էին Ծիծեռնակաբերդի Անմար կրակի ծաղիկները, իսկ հազարավոր մարդիկ, Երևան այցելած սփյուռքահայեր ու հյուրեր դեռ շարունակում էին այցելել այնտեղ ու հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, ՀՀ իշխանությունը Երևանի սրտում փողոցները փակել խորոված ու տաշի-տուշի էր անում՝ դրանով մոլեգին կերպով շարունակելով հայ ժողովրդին նսեմացնելու, աշխարհի աչքի առաջ խայտառակելու իր ծրագիրը։
Խորովածը խժռելու «արարողությանը» հաջորդել էր «տժժալու արարողակարգը»՝ համերգ, որտեղ, ինչպես երևում է տարածվող կադրերից, ակտիվ մասնակցություն են ունեցել նաև «Գորշ գայլեր» թուրքական պանթյուրքիստական, նեոֆաշիստական ծայրահեղական կազմակերպության հետևորդներ, որոնք բացահայտ ի ցույց են դրել իրենց նշանը։
Հիշեցնենք ` մամուլում մինչ այդ ակտիվորեն շրջանառվեց տեղեկություն, ըստ որի հայ֊վրացական Բագրատաշեն - Սադախլո մաքսակետում արձանագրվել են մարդկանց մեծ կուտակումներ, մասնավորապես Երևան են գալիս մեծ թվով ազգությամբ ադրբեջանցիներ, որոնք սահմանը հատում են երրորդ պետությունների անձնագրերով։


