Գորիս ՔԿՀ-ի վերաբերյալ «ՆյուԴեյ»-ին փոխանցել են բաց նամակ և խնդրել են հրապարակել, այն ուղղված է արդարդատության նախարար Սրբուհի Գալյանին. «Սույնով դիմում եմ Ձեզ՝ խնդրելով Ձեր անհապաղ միջամտությունը Գորիս քրեակատարողական հիմնարկում առկա լուրջ խնդրի կապակցությամբ։
Ըստ ստացված տեղեկությունների՝ Գորիս ՔԿՀ-ում կալանավորները ցուրտ եղանակային պայմաններում ստիպված են լողանալ սառը ջրով։ Տաք ջրի բացակայությունը կամ դրա ոչ կանոնավոր տրամադրումը խախտում է կալանավորների արժանապատվությունը, ինչպես նաև կարող է հանգեցնել առողջական խնդիրների։
Համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության և միջազգային իրավական պարտավորությունների՝ ազատությունից զրկված անձանց պետք է ապահովեն նվազագույն կենցաղային և հիգիենիկ պայմաններ։ Սառը ջրով լողանալը ձմեռային կամ ցուրտ եղանակին հակասում է այդ պահանջներին և կարող է գնահատվել որպես անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունք»:
Դիտեք նաև՝


