▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գնում եք դուրս, 2 բառ չեք կարողանում արտաբերել, մեր ամբողջ ազգին եք խայտառակ անում». Ալեքսանյանը՝ պաշտոնյաներին

Իշխանությունները մանիպուլացնում են ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի հայտարարությունը։ «Մեր ձևով» շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանը ընդգծում է՝ պատճառը քաղաքական մրցակցությունից ունեցած վախն է։

«Սամվել Կարապետյանն ասել է, որ պետական մակարդակով պետք է ուշադրության կենտրոնում պահել օտար լեզուների իմացությունը։

Սա առավել ևս վերաբերում է պետական պաշտոնյաներին. հենց ձե՛զ է վերաբերում, պետական պաշտոնյաներ, որ գնում եք դուրս, երկու բառ չեք կարողանում արտաբերել, մեր ամբողջ ազգին եք խայտառակ անում ու հետ եք գալիս»,- դիմելով իշխանություններին՝ ասել է «Մեր ձևով» շարժման անդամը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more