▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գնել է «Օազիս» սուպերմարկետների ցանցը, հիմա էլ բանակցում է «Քարֆուրի» և «Զովքի» հետ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ գործարար Նարեկ Նալբանդյանն, իր այլ բիզնեսներից զատ, որոշել է հիմա էլ սուպերմարկետների ցանց բացել: Մեր հրապարակումից օրեր անց բացվեց «Էյթի էյթ» (88) անունը կրող ցանցի առաջին սուպերմարկետը: Նշել էինք նաև, որ Նալբանդյանը ցանկանում է, որ իր սուպերմարկետների ցանցը Հայաստանում լինի ամենամեծը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, Նարեկ Նալբանդյանը միայն սուպերմարկետների սեփական ցանցով չի սահմանափակվի: Մեր աղբյուրների փոխանցմամբ, գործարարն արդեն իսկ գնել է «Օազիս» սուպերմարկետների ցանցը, հիմա էլ բանակցություններ է վարում նաև «Քարֆուր» և «Զովք» սուպերմարկետների ցանցերի հետ՝ դրանք ևս ձեռք բերելու նպատակով:

Մեր տեղեկություններով, նախատեսվում է, ընդհանուր առմամբ, հանրապետության տարածքում 200-ից ավելի սուպերմարկետ բացել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more