▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գիշերն իմ ու ընտանիքիս անդամների նկարներ են փողոցում կպցնում, վատ բառեր են գրում․․․»

«Գիշերն իմ ու ընտանիքիս անդամների նկարներ են փողոցում կպցնում, վատ բառեր են գրում․․․»․ Ալեն Սիմոնյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով Ալեն Սիմոնյանի՝ ընդդիմադիրներին ուղղված երեկվա ռեպլիկին, առաջարկեց ԱԺ նախագահին ներողություն խնդրել․ «Երեկ երեկոյան հերթական անգամ թույլ տվեցիք անթույլատրելի արարք։ Այս էլ որերորդ դեպքն է՝ ռեպլիկներ եք անում, որոնք հարիր չեն ԱԺ-ին և ԱԺ նախագահին։ Առաջարկում եմ ներողություն խնդրել այդ պահվածքի համար, որպեսզի հետագա զարգացումներ չլինեն և հասարակությունն ի վերջո հասկան, որ ԱԺ-ն իրենց ներկայացուցչության բարձրագույն մարմինն է, այլ ոչ թե փողոցային բարքերով շարժվող կառույց»,- ասաց Մինասյանը։
Ալեն Սիմոնյանը ձևացրեց, որ չի լսում, շարունակեց նիստը վարել։ Երբ Մինասյանը կրկին պնդեց, որ ԱԺ-ում փողոցային բարքերն անթույլատրելի են, ասաց, որ ելույթով կպատասխանի։

***

«Ներողություն խնդրելու մեջ ոչ մի վատ, վախենալու բան չկա, բայց մարդը, ով պետք է ներողություն խնդրի, նախ իրեն պետք է մեղավոր ճանաչի և զգա, որ ինչ որ արարք է արել, որը չպետք է աներ»,- ԱԺ ամբիոնից ասաց Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան Արծվիկ Մինասյանի՝ ներողություն խնդրելու առաջարկին։ «Ուզում եմ ձեզ հարցնել, երբ ձեր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցնում ամբիոնից, իրեն այդ հորդորն արե՞լ եք։ Ձեր գործընկեր Կյուրեղյանը, ով հայտնի է ամենափողոցային տարբերակով մտքեր արտահայտելով, դահլիճից դուրս գալուց հերթական բանն է իրեն թույլ տվել, որին արձագանքել եմ, և միշտ արձագանքելու եմ՝ ու էլ ավելի շատ։ Իսկ դուք արձագանքե՞լ եք, երբ իմ ու իմ ընտանիքի նկարներն են տարածում։ Ստանդարտները երկակի չեն լինում։ Քամի ցանողը փոթորկ ա հնձելու»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Նրանք իրար հաջորդող ելույթներում շարունակեցին վիճաբանել, սպառնալ միմյանց ու փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more