▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գիշերային ակումբում գողացել են Արտակ Մ․-ի բրենդային վերարկուն՝ պատճառելով 300 հազար դրամի վնաս

Հունվարի 26-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Միրաժ» գիշերային ակումբում գողություն է կատարվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը նշված հասցեից անհայտ անձը գողացել է Երևանի բնակիչ 45-ամյա Արտակ Մ․-ի «Ստեֆանո Ռիչի» բրենդի ձմեռային վերարկուն՝ պատճառելով 300 հազար դրամի վնաս:

Ոստիկանները ձեռնարկում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձին պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more