▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեղարքունիքում քույրը փրկել է ինքասպանության փորձ անող եղբոր կյանքը, իսկ նրանց հայրն օրեր առաջ էր ինքնասպան եղել

Երեկ՝ նոյեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժիններից մեկում տեղեկություններ են ստացվել, որ իրենց սպասարկվող տարածքում գտնվող տանը տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ 37-ամյա Դ. Ն.-ն փորձել է իրենց տան բակի աստիճանից հակի թելով կախվելու միջոցով ինքնասպանություն գործել, սակայն քույրը նկատել է և փրկել նրա կյանքը։

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ օրեր առաջ նրանց հայրը կախվելու միջոցով ինքնասպան էր եղել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more