▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեղարքունիքում BMW-ն 8 մետր գլորվել է և գլխիվայր ընկել ծառերի մեջ. կան 3 վիրավորներ

Արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 6-ին՝ ժամը 00.48-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Սևան- Ճամբարակ ճանապարհահատվածի 18-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ  Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին BMW մակնիշի 70 PQ 799 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Խ.1976 թ. ծնված) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 8 մ, գլորվելով գլխիվայր, ընկել ծառերի մեջ։

Փրկարարները մեքենայից դուրս են բերել 3 տուժած քաղաքացու՝ Ա. Թ.-ին 1978 թ․ ծնված, Ա. Ա.-ին 1979 թ․ծնված և Ա. Խ.-ին 1976 թ․ ծնված և մոտեցրել շտապօգնության մեքենային, ովքեր տեղափոխվել են Սևանի ԲԿ։

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր կայուն։ 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more