|
Գեղարքունիքի ՔՊ-ական մարզպետ, Կարեն Սարգսյանի կենսագրության մեջ, որը տեղադրված է մարզպետարանի կայքում, նշված է, որ նա 2016թ.-ին ընդունվել է ոչ պետական՝ Մոսկվայի մարզային իրավունքի և կառավարման ինստիտուտի Մենեջմենթի բաժինը, որտեղ սովորում է մինչ օրս: Ըստ մամուլի տեղեկությունների, նման բուհ վաղուց չի գործում, վերջին ստուգման ժամանակ այդ բուհում պետական հավատարմագրման հետ կապված խնդիրներ էին հայտնաբերվել, և բուհը զրկվել է պետական հավատարմագրումից: Ի դեպ, երբ փորձում ես մուտք գործել չգործող բուհի www.moiup.ru կայք, առցանց կազինո է բացվում: «Առավոտ»-ը Գեղարքունիքի մարզպետից հետաքրքրվել է՝ ինչպե՞ս է մինչ օրս՝ արդեն 8 տարի, սովորում մի բուհում, որը վաղուց չի գործում, այդ մասին նաև մամուլում տեղեկություններ կան: «Գոյություն չունի՞, ես չեմ տեսել»,-ասել է մարզպետը: |
Գեղարքունիքի մարզպետը սովորում է գոյություն չունեցող բուհում
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


