armsport.am-ը գրում է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանի փորձաշրջանը գերմանական «Այնտրախտում» (Բրաունշվեյգ) բավական կարճ է տեւել: Braunschweiger-zeitung.de-ն հայտնում է, որ Ղազարյանի հետ գերմանական ակումբը պայմանագիր չի կնքելու:
«Այնտրախտի» մարզիչ Տորստեն Լիեբերկնեխտը հայտնել է, որ իրենք շարունակելու են հետեւել Գեւորգի խաղին. «Այն փաստը, որ նա հանդիսանում է Հայաստանի հավաքականի խաղացող, շատ բան է ասում նրա որակների մասին: Նա տեխնիկապես լավ պատրաստված խաղացող է: Մենք շարունակելու ենք հետեւել նրան»:
Երեկ, գերմանական ԶԼՄ-ներում հայտնվեց տեղեկություն, որ Ղազարյանն առաջին մարզումն է անցկացրել «Այնտրախտում»: Վերջինս շուտով մեկնելու է Իսպանիա, որտեղ կանցկացնի ուսումնամարզական հավաք:
Գեւորգ Ղազարյանի տեղափոխությունը չկայացավ. armsport.am
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Սպորտ more
more
more
more
more
more
more


