▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գալուստ Սահակյանի ծննդյան օրը ձերբակալել են նրա որդուն` Արման Սահակյանին

Գալուստ Սահակյանի ծննդյան օրը ձերբակալել են նրա որդուն` Արման Սահակյանին:

 Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ:
«Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»,- հայտնել են կոմիտեից։

Այսօր.am-ն էլ գրում է, որ բացի Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանից, ձերբակալվել է նաև Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը։ Նշվում  է, որ ըստ կայքի տեղեկություններով, կան նաև ձերբակալված այլ նախկին պաշտոնյաներ։

info@asekose.am/095519696
Հասարակություն more