Ինչպես նախօրեին «Ժողովուրդ»-ը գրել էր, ԲՀԿ-ն երեկ խորհրդի նիստ հրավիրեց: Ըստ պաշտոնական տեղեկության՝ քննարկել են կուսակցական հարցեր: «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ 200 անդամից բաղկացած ԲՀԿ խորհրդի նիստի ընթացքում բոլորը քննադատել են կուսակցության պասիվ պահվածքը: Ի վերջո, որոշվել է, որ պետք է ստեղծվի ԲՀԿ գործադիր կամ օպերատիվ մարմին՝ բաղկացած 7 կամ 14 անդամներից, որոնք պետք է օպերատիվ որոշումներ կայացնեն: Որոշվել է մարտի 11-ին եւս մեկ նիստ հրավիրել՝ քննարկելու արդեն Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը: Նիստի ընթացքում կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այդպես էլ չի ասել, թե ինչ է քննարկել «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի, ապա եւ` ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ: Այսինքն՝ քաղաքական կարեւորագույն իրադարձությունները ԲՀԿ առաջնորդը գաղտնի է պահում հարազատ կուսակիցներից: Հավանաբար մտավախություն ունի, որ կարող է տեղեկատվության արտահոսք լինել:
Գագիկ Ծառուկյանը մտավախություն ունի՞, որ կարող է տեղեկատվության արտահոսք լինել
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


