zham.am-ը գրում է, որ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում մասնակցելով հանրահավաք-հանդիպմանը եւ պատասխանելով դասախոսներից մեկի հարցին, թե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ինչպես է տեսնում հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացումը, հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերություններում առկա նկատվող վատացումը եւ մամուլում հրապարակվող մտահոգիչ տեղեկություններին, նա ասել է.
-Ռուսաստանը մեզ համար ամենակարեւոր բարեկամ պետությունն է: Ռուսաստանն ամենակարեւոր տնտեսական գործընկերն է: Ռուսաստանն այսօր մեր երկրի անվտանգության համակարգի պահպանման կարեւորագույն ռազմավարական գործընկերն է: Ռուսաստանում այսօր ապրում է մեկ միլիոնից ավելի հայ, որոնք աշխատում են, գումար վաստակում, ուղարկում Հայաստան, օգնելով ընտանիքին եւ հարազատներին: Այնպես որ, ես չեմ կարծում, որ որեւէ հայ մարդ կցանկանա հայ-ռուսական հարաբերությունների վատթարացում: Ես չեմ կարող պատկերացնել, որ մեկը կարող է լինել այդպիսին:
Այս նախադասությունից հետո Ծառուկյանի խոսքն ընդհատել են ծափահարություններով:
Գագիկ Ծառուկյանը` հայ-ռուսական հարաբերություններում առկա վատացման ու հեռանկարի մասին
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


