▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆրանսիայում ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կա զոհ

Ֆրանսիայի հարավում կին է մահացել այն բանից հետո, երբ մեքենան բախվել է ճանապարհի արգելապատնեշին, որտեղ նա կանգնած է եղել։ Հաղորդվում է, որ դեպքը տեղի ունեցել Ֆրանսիայում ֆերմերների ցույցերի ժամանակ։

Նրա ամուսինն ու դեռահաս դուստրը ծանր վնասվածքներ են ստացել։ Մեքենայում գտնվող երեք անձինք Հայաստանի քաղաքացիներ են, նրանք հարցաքննվում են չկանխամտածված սպանության կասկածանքով։

Ըստ Le Parisien–ի, որը հղում է անում հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրին, մեքենայում Հայաստանի երեք քաղաքացիներ են եղել, նրանց տեղում բերման են ենթարկել։ Ներգաղթյալները 2022 թվականից փախստականի կարգավիճակ են պահանջել, սակայն 2023 թվականի աշնանը նրանց վերջնականապես մերժել են և հրամայել են լքել երկիրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more