▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ֆուտբոլը կորցնում է իր դիտարժանությունը»․ Լևոն Պաչաջյան

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ ընկերոջս հետ խոսում էինք ժամանակակից ֆուտբոլի երևի թե ամենամեծ խնդրի մասին: Այն է թե՝ ինչու է ֆուտբոլը կորցնում իր դիտարժանությունը: Խաղը, որպես այդպիսին շատ հեռու է իր բնական վիճակից, հենց խաղ լինելուց: Երկուսս էլ եկանք այն եզրակացության, որ չափից շատ տակտիկական լուծումները, որը իհարկե ստիպված են կիրառել մարզիչները և իհարկե հսկայական գումարները, որոնք ստիպում են թիմերին վազել արդյունքի հետևից, անշրջելիորեն տանում են նրան, որ ֆուտբոլը որպես այդպիսին տուժի և կորցնի իր դիտարժանությունը: Եվ այսօր էլ այդ մտքերին ի հավելում կարդում եմ Մարսելո Բիելսայի խոսքերը, ով երեկ հարցազրույց էր տվել, և նա համարիա թե նույն բանն է կրկնում: Կոմերցիան սպանում է ֆուտբոլը: Ֆուտբոլով ավելի շատ մարդ է հետաքրքրվում, բայց այն որպես խաղ կորցնում է իր դիտարժանությունը: Մոտակա տարիների ընթացքում ֆուտբոլային մասնագետները մի մեծ դիլեմայի առաջ են կանգնելու, ինչպես անել, որ արդյունքի հետ միասին ֆուտբոլը որպես խաղ, չկորցնի իր առաքելությունն ու դիտարժանությունը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more