▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Forbes. Աշխարհի ամենահարուստ հայերը-2024

Ամերիկյան Forbes պարբերականը հերթական անգամ հրապարակել է աշխարհի ամենհարուստների ցուցակը: Պերճանքի իրեր արտադրող ֆրանսիական LVMH (LVMH Moet Hennessy Louis Vuitton) ընկերության սեփականատեր Բեռնար Առնոն, ըստ Forbes-ի, դարձյալ գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ամենամյա վարկանիշային աղյուսակը:

Այս տարի ցուցակում հայտնվել է 9 հայ միլիարդատեր, հայտնում է Business24-ը։ Չնայած այն փաստին, որ Ռուբեն Վարդանյանը գտնվում է Բաքվում՝ գերության մեջ, նա պահպանել է իր դիրքը, և հանդիսանում է ցուցակի միակ ներկայացուցիչը Հայաստանից։

Մագնիտ առևտրային ցանցի նախկին սեփականատեր Սերգեյ Գալիցկիի (Հարությունյան) կարողությունը գնահատվել է 3.3 մլրդ դոլար, 2023թ.-ի համեմատ այն նվազել է 0.1 մլրդ դոլարով։ Գալիցնկին զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 991-րդ հորիզոնականը։

Էդուարդո Էռնեկյանը ցուցակի 1,104-րդ հորիզոնականում է, 2023թ. համեմատ նրա կարողությունն աճել է 1.1 մլրդ դոլարով և կազմել 3.0 մլրդ դոլար։

Տաշիր ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը 2023թ․-ի ցուցակի 1,143-րդ հորիզոնականում է։ Կարապետյանի կարողությունը գնահատվել է 2.9 մլրդ դոլար: 2023թ. համեմատ արձանագրվել է աճ 0.2 մլրդ դոլարով։

Yota հեռահաղորդակցական ընկերության հիմնադիր Ալբերտ Ավդոլյանի կարողությունը կազմել է 2.9 մլրդ դոլար, նա ցուցակի 1,143-րդ հորիզոնականում է։ 2023թ.-ի համեմատ այն աճել է 0.7 մլրդ դոլարով։

Մեծ Բրիտանիայում բնակվող ռուսաստանահայ Անդրեյ Անդրեևի (Անդրեյ Հենրիխի Օհանջանյան) կարողությունը 2.1 մլրդ դոլար է, 2023թ. Համեմատ արձանագրվել է աճ 0.1 մլրդ դոլարով։ Նա ցուցակի 1,545-րդ հորիզոնականում է։

Քիմ Քարդաշյանի կարողությունն աճել է 0.5 մլրդ դոլարով և կազմել 1.7 մլրդ դոլար։ Նա ցուցակի 1,851-րդ հորիզոնականում է։

Fix Price խանութների ցանցի համասեփականատեր Արտյոմ Խաչատրյանի կարողությունը գնահատվել է 1.6 մլրդ դոլար՝ 1,945-րդ հորիզոնական։ 2023թ. համեմատ արձանագրվել է անկում 0.5 մլրդ դոլարով։

Նուբար Աֆեյանի կարողությունը 1.4 մլրդ դոլար է, նա ցուցակի 2,152-րդ հորիզոնականում է։ 2023թ. համեմատ Աֆեյանի կարողությունը նվազել է 0.4 մլրդ դոլարով։

Ռուբեն Վարդանյանի (և ընտանիքի) կարողությունը նվազել է 0.1 մլրդ դոլարով և կազմել 1.1 մլրդ դոլար, նա ցուցակի 2,545-րդ հորիզոնականում է։

Ամենաերիտասարդ հայ միլիարդատերը Քիմ Քարդաշյանն է, որը 43 տարեկան է, ամենատարեցը՝ Էդուարդո Էռնեկյանը՝ 91 տարեկան։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more