▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Flyone Armenia»-ն հայտնվել է Մոլդովայի՝ երկրի տարածքում արգելվող ավիաընկերությունների ցանկում

«Flyone Armenia»-ն հայտնվել է Մոլդովայի՝ երկրի տարածքում արգելվող ավիաընկերությունների ցանկում․ Հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Մոլդովայում ցանկանում են արգելել մի շարք ավիաընկերությունների աշխատանքը. ցանկում է ընդգրկվել նաև «Flyone Armenia»–ն։ Նախնական ցուցակում ընդգրկվել են ավիափոխադրողներ ավելի քան 20 պետություններից, այդ թվում՝ Հայաստանից, Ռուսաստանից, Աֆղանստանից, Ղրղզստանից, Տանզանիայից, Կոնգոյից, Իրանից, Լիբիայից և Սուդանից: 

Մոլդովայի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարությունն առաջարկել է օրենքի նախագիծը քննարկել մինչև հունվարի 9-ը: Նշվում է, որ որոշման նպատակն է ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել եվրոպական միության ավիացիոն չափանիշներին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more