▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ֆինանսների նախարարը ծաղրել է Հայաստանի հպարտ քաղաքացիներին»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ-ում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է՝ մեր երեխաների ապագան նման չի լինելու մեր և մեր ծնողների անցյալին ու հավելել․ «Մեր որոշումների առանցքում ՀՀ-ն է ու այստեղ ապրող մարդը»։ Նախարարն այս խոսքերով ծաղրել է Հայաստանի հպարտ քաղաքացներին՝ 3 միլիոն վարչապետերին, քանզի կառավարությունը ամեն տարի ծանրացնում է Հայաստանի վարկային բեռը․ մեծ վարկեր է վերցնում, այդ վարկերն ու դրանց տոկոսները մարում են քաղաքացիներից գանձվող, բարձրացած հարկերով ու տուրքերով։ Գնաճ է, սակայն կենսաթոշակառուների խղճուկ թոշակները գոնե 1000 դրամով չեն ավելացել ու 2026-ին չեն ավելացնելու։ Իսկ բարձր պաշտոնյաները, բարձր ռոճիկից զատ, հաճախ պարգևատրվում են, պետբյուջեի հաշվին ճոխ ապրում»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more