▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՖԻՖԱ-ն հիմնավորեց Սուարեսի որակազրկումը

ՖԻՖԱ-ն բացատրել և հիմնավորել է կարգապահական կոմիտեի կողմից՝ Լուիս Սուարեսին՝ Ջորջո Կյելինիի ուսը կծելու համար՝ Ուրուգվայի հավաքականի 9 խաղերով և 4 ամսով որակազրկելու որոշումը.

-Ֆուտբոլիստը չի զղջացել իր արարքի համար և չի խոստովանել ՖԻՖԱ-ի կանոնները խախտելու փաստը:

Բացի այդ, Սուարեսի և Կյելինիի միջև տեղի ունեցած միջադեպը կատարվել է այն ժամանակ, երբ երկու ֆուտբոլիստներն էլ հեռու են եղել գնդակից, ինչը  ծառայում է՝ որպես ծանրացուցիչ հանգամանք և ապացուցում Սուարեսի արարքի միտումնավոր լինելը,-գրված է ՖԻՖԱ-ի   պաշտոնական փաստաթղթում:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Սպորտ more