▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ֆեյսբուքյան լայքը` աշխատակիցներին վարչական պատասխանատվության ենթարկելու հիմք». Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ, ավագանու նախկին անդամ Հայկ Մարությանը գրել է.

«Ժողովուրդ ջան, շնորհավորում եմ՝ ՔՊ-ական «դեմոկրատիան» այսօր նոր ռեկորդ է սահմանել․ այսօրվանից ֆեյսբուքյան լայքը պաշտոնապես դարձել է աշխատակիցներին վարչական պատասխանատվություն ենթարկելու հիմք։
Բանն այն է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենը նամակ է ուղարկել իր աշխատակցին՝ տեղեկացնելով, որ նա լայքել է իմ ֆեյսբուքյան գրառումը, ինչով «անհարգալից վերաբերմունք է դրսևորել» կազմակերպության հանդեպ։ Դրա համար ծառայողին սպառնում են կարգապահական տույժի ենթարկել։ Այսպիսով, պաշտոնապես հաստատվում է այն, ինչի մասին մենք բազմիցս ասել ենք․ ՔՊ-ականները երկիրը կառավարում են «Ֆեյսբուք»-ի միջոցով ու մարդկանց հետապնդումների են ենթարկում «անցանկալի լայքերի» համար։
Ինչպես ասում են, սա ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ։
Հուսով եմ՝ իրավապաշտպան կազմակերպությունները և ՄԻՊ-ը գնահատական կտան սրան, իսկ մինչ այդ հավաստիացնում եմ, որ կոռուպցիոն պատմությունների մեջ թաթախված բոլոր չինովնիկները պատասխան են տալու օրենքի առաջ»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more