▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ֆեստիվառների, թմրանյութերի տարածման նպատակն է` մարդկանց զգոնությունը թուլացնել պատերազմից առաջ». Գառնիկ Դանիելյան

«Հայաստանում ամեն օր սպանություններ են, ռազբորկաներ են: Խայտառակ իրավիճակ է թմրանյութերի հետ կապված: Ուսանողներից մինչև դպրոցական երեխաներ նստեցրել են թմրանյութերի վրա: Անգամ հասել են նրան, որ «զակլադկա» կոչվածները Եռաբլուրում են բաժանում: Այս ամենի նպատակն է` մարդկանց զգոնությունը թուլացնել պատերազմից առաջ»,- Երազ թաղամասում լրագրողների հետ զրույցում նշեց Գառնիկ Դանիելյանը:

***

Երազ թաղամասում լրագրողների հետ զրույցում ընդդիմադիր պատգամավոր, «Սրբազան պայքարի» ղեկավարներից Գառնիկ Դանիելյանը, պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե ըստ Փաշինյանի, Իջևանը երբեք այդքան ուրախ չէր եղել, որքան «Ֆեստիվառ»-ից հետո, պատասխանեց. «Ինչի՞ հիման վրա պիտի տավուշցին ուրախ ու երջանիկ լինի: Որ Տավուշի առաջնագիծը քանդել, տվել են թշնամո՞ւն և հենց իրենց արտգործնախարարն է հայտնում, որ սպասվում է պատերազմ Հայաստանի վրա՞:

Միայն Իջևանի «Ֆեստիվառ»-ի վրա 30 միլիոնի ծախս են արել, որ ժողովրդին ասեն` ամեն ինչ լավ է, մի մտահոգվեք, կյանքը կարճ է, վայելեք այս ուրախ պահերը»:

***

«ԱԱԾ-ն հերքեց ձեր տեղեկատվությունը, որ վեճ է առաջացել նոր կառուցվող ճանապարհի վերաբերյալ հայ և ադրբեջանցի սահմանապահների միջև»,- Գառնիկ Դանիելյանի հետ զրույցում նկատեց լրագրողներից մեկը:

«Թող ԱԱԾ-ն գնա դա Կիրանցի բնակիչներին բացատրի: Ամեն անգամ ստում են, որ Նիկոլ Փաշինյանին հաճոյախոսեն: Այսպես ստելով, կոծկելով ո՞ւր պիտի հասնեն»,- պատասխանեց Գառնիկ Դանիելյանը:

***

«Ես գրավոր հարցում եմ ուղարկել, թե ի վերջո, որքա՞ն է կազմել փոխհատուցումը, որ տրվել է կիրանցցիներին: Պատասխանել են, որ դա գաղտնի գրիֆի տակ է: Այսինքն, թաքցնում են, որովհետև տարբեր մարդկանց տարբեր գումարներ են տվել: Ով ավելի է դժգոհել, նրան շատ են տվել, ով հեշտ է համաձայնվել, քիչ են տվել: Նաև չեն բացահայտում, թե որտեղից են հատկացվել այդ գումարները»,- Երազ թաղամասում լրագրողների հետ զրույցում նշեց Գառնիկ Դանիելյանը:

Դիտեք նաև՝

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more