▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Fastex-ը հայկական սպորտի ներկայացուցիչներին պարգևատրել է ևս 132 000 FTN-ով

Ս.թ. դեկտեմբերի 20-ին Fastex-ը, ամփոփելով  անցնող տարվա սպորտային  ձեռքբերումները, FTN-ներով է պարգևատրել հայկական սպորտի ոլորտում իրենց ներդրումն ունեցած մարզիկներին, մարզչական և բժշկական անձնակազմին՝ ոլորտում գրանցած հաջողությունների համար։ Fastex-ը և «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը կարևորում են սպորտի զարգացումը Հայաստանում։ Ընկերությունը հայկական սպորտին այս տարի տրամադրել է շուրջ 712 000 FTN, որը տրամադրման օրվա փոխարժեքով հավասար է 673 մլն դրամի։ Մինչև 2030 թ.-ը Fastex-ը ծրագրում է հայկական սպորտի զարգացմանը տրամադրել է 5 մլն FTN։

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Վահագն Բադալյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին, ասել է․ «Fastex-ը և «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը կարևորում են սպորտի զարգացումը Հայաստանում և մշտապես ցուցաբերում աջակցություն։ Մեծ հպարտություն ենք ապրում միջազգային ասպարեզներում հայ մարզիկների գրանցած հաղթանակներին ականատես լինելով։  Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին, մարզիչներին և ֆեդերացիաների ներկայացուցիչներին այսօր տրամադրելու ենք 132 000 FTN, որն այս պահի փոխարժեքով համարժեք է 175 մլն դրամի։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն իր խոսքում նշել է․ «Fastex-ի աջակցությամբ հայ մարզիկներն այս տարի մասնակցել են մի շարք կարևորագույն միջազգային առաջնություններին, մասնավորապես՝ Փարիզում կայացած Օլիմպիական խաղերին։ Հաջորդ տարվա ընթացքում նախատեսվում է իրականացնել կարատեի Եվրոպայի առաջնությունը, հոկեյի Դ դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունը,  վոլեյբոլի 16 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Հենց այս խանդավառության և աջակցության շնորհիվ մեր մարզիկներն այս տարի միջազգային տարբեր մրցաշարերում նվաճեցին 384 մեդալ, որից 118-ը՝ ոսկե։ Տարին փառահեղ ավարտով եզրափակեցին մեր ծանրորդրները, մասնավորապես՝ Վարազդատ Լալայանը, ով պատմության մեջ առաջին անգամ գերծանր քաշային կարգում նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը»։

Fastex-ը շարունակելու է խթանել Հայաստանի Հանրապետությունում սպորտի զարգացումը՝ աջակցելով ներպետական ու միջազգային սպորտի ասպարեզում գրանցվող հաղթանակներին։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more