▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆաստեքսի և ԵՊՀ-ի համատեղ դասընթացների շարքի ավարտին լավագույններն ստացել են հավաստագրեր` NFT-ների տեսքով

Ս.թ. նոյեմբերի 22-ին Պարոնյան 16/2 հասցեում գտնվող ftNfFT ֆիջիթալ սփեյսում ամփոփվել է «Բլոկչեյն տեխնոլոգիաների հիմունքներ. կրիպտո հավելվածների կիրառությունը» թեմայով կարճաժամկետ դասընթացների շարքը: Մասնակիցներն ստացել են NFT-ների տեսքով հավաստագրեր: Միջոցառմանը ներկա են եղել Fastex-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանը, գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը: Վախթանգ Աբրահամյանը, անդրադառնալով դասընթացներին, իր խոսքում նշել է.

«Սա համատեղ նախաձեռնությունների սկիզբն էր. մենք ունենք ապագայի մեծ ծրագրեր՝ սկսած մագիստրոսական կրթական ծրագրից մինչև համատեղ հետազոտությունների կատարում»:

Համագործակցության հուշագրի շրջանակում անցկացված երկամսյա դասընթացի շրջանակում անդրադարձել է կատարվել բլոկչեյն տեխնոլոգիաներին և կրիպտոգրաֆիկայի հիմունքներին, DeFi (ապակենտրոնացված ֆինանսական հավելվածներ) և թվային ակտիվների առանձնահատկություններին, Web3-ում առկա ռիսկերին, անվտանգության մեխանիզմներին և կիրառելիությանը, ինչպես նաև ոլորտում առկա օրենսդրական կարգավորումներին:

Դասընթացները վարել են Web3 ոլորտում միջազգային փորձ ունեցող մասնագետներ Վախթանգ Աբրահամյանը («Fastex»-ի գործադիր տնօրեն), Վարդան Խաչատրյանը («Fastex»-ի իրավաբանական գծով տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ), Արամ Ջիվանյանը («Fastex»-ի խորհրդական), Կարեն Թերջանյանը («Bahamut» բլոկչեյնի գլխավոր նախագծող), Պավել Արամյանը («Bahamut» բլոկչեյնի ծրագրի ղեկավար), Արմեն Բաղդասարյանը («Fastex»-ի համագործակցությունների գծով ղեկավար): Ի լրումն հիմնական դասընթացավարների նյութին, ուսանողները հնարավորություն են ունեցել լսելու նաև հրավիրյալ բանախոսների ելույթները: Այս ամիսների ընթացքում ուսանողները մասնագիտական պրակտիկա են անցել Ֆասթեքսում: Առջևում մագիստրոսական կրթական ծրագիրն է, որի մշակման աշխատանքներն ընթացքի մեջ են:

Դասընթացների նպատակն էր զարգացնել կրթության և գիտության, մասնավորապես՝ բլոկչեյնի և վիրտուալ ակտիվների ոլորտը Հայաստանի Հանրապետությունում։ Ֆասթեքսը պատրաստակամ է ներդնել անհրաժեշտ ջանքեր՝ ապահովելու մասնագիտական բարձր որակի կրթություն երիտասարդների շրջանում։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more