|
«Fast Shift» վճարահաշվարկային ընկերությունը թողարկել է բլոկչեյն տեխնոլոգիայով «WalletX» էլեկտրոնային դրամապանակը՝ ստեղծելով վճարումների նոր մշակույթ Հայաստանում։
Բլոկչեյն տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ապահով, թափանցիկ և չկեղծվող գործարքներ իրականացնել և պաշտպանում է տվյալներն արտահոսքից։ Սա արագ և անվտանգ գործիք է, որ կիրառվում է վճարումների և տվյալների փոխանակման լավագույն փորձառություն ապահովելու համար։ «Fast Shift» հավելվածի գլխավոր էջում կարելի է տեսնել WalletX դրամապանակը։ Սեղմելով «+» կոճակը՝ հավելվածի օգտատերերը հեշտությամբ կարող են մուտքագրել նախընտրած գումարի չափը և փոխանցել իրենց WalletX-ի հաշվին։ Հիշեցնենք նաև, որ նախորդ տարի Fast Shift-ը Fastex-ի հետ համատեղ թողարկել են նոր թվային դրամ՝ AMDC-ն, որը նույնպես կիրառելի է WalletX-ում։ «Fast Shift» ընկերության գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանն ասել է․ «Մեծ ոգևորությամբ ենք ներկայացնում մեր այս նախագիծը, որը յուրօրինակ նորություն է՝ իր AMDC թվային արժույթով։ Այն մեր օգտատերերին թույլ է տալիս ավելի հուսալի, ապահով միջավայրում կատարել իրենց վճարումները։ Մենք ստեղծում ենք նոր այլընտրանք հայկական վճարային հավելվածների ոլորտում՝ միջազգային ամենաբարձր որակներին համապատասխան»։ Ի դեպ, Fast Shift-ի օգտատերերը կարող են նաև հեշտությամբ լիցքավորել Fastex-ի իրենց դրամային հաշիվները։ Անհրաժեշտ է պարզապես Fast Shift հավելվածի «Փոխանցումներ» բաժնում ընտրել Fastex Exchange-ը, մուտքագրել Fastex ID-ն և լիցքավորել հաշիվը։ «Fast Shift» վճարահաշվարկային ընկերությունը վերաթողարկել է արագ, անվտանգ, ժամանակակից դիզայնով հավելված, որը ֆինտեխ նոր լուծումների հիման վրա մատուցում է 400-ից ավելի ծառայություններ։ «Fast Shift» վճարահաշվարկային ծառայության հավելվածը ներբեռնելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։ Fast Shift վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ |
Fast Shift-ը ներկայացրել է WalletX դրամապանակը՝ բլոկչեյն տեխնոլոգիայով
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more



