▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆասթ Բանկի Visa ԱկնՔարտ ձեռք բերող քարտապաններին պատահականության սկզբունքով նվերներ են հանձնվելու

Սույն թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում Ֆասթ Բանկի Visa ԱկնՔարտ ձեռք բերող քարտապաններին պատահականության սկզբունքով  նվերներ են հանձնվելու։ Նվերների ցանկում լինելու է  հինգ iPhone 17 Pro (256GB), երեք Apple Watch (Series 11), երեք AirPods Pro 3, երկու Dyson վարսահարդարման սարք (HS08), մեկ PlayStation PS5 Slim և մեկ AirPods 4։

Ֆասթ Բանկը ներկայացնում է Visa վճարահաշվարկային համակարգի քարտերի լայն տեսականի՝ Visa Digital, Visa Classic, Visa Gold, Visa Infinite, Visa Infinite Metal։ ԱկնՔարտերից որևէ մեկը ձեռք բերելուց հետո անհրաժեշտ է այն ակտիվացնել և սպասել արշավի ավարտին՝ հունվարի 31-ին, որից հետո Բանկը 15-օրյա ժամկետում քարտապանների էլեկտրոնային հասցեներին ուղարկելու է պրոմոկոդ։

15 հաջողակները, որոնք ձեռք կբերեն նվերներից որևէ մեկը, կորոշվեն փետրվարի 27-ին ժամը 15:00-ին Ֆասթ Բանկի Youtube-յան պաշտոնական էջի ուղիղ եթերում։ Հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով։ Յուրաքանչյուր քարտապան կարող է ձեռք բերել միայն մեկ նվեր։ Արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն նաև Ֆասթ Բանկի պաշտոնական սոցիալական հարթակներում (LI, FB, Insta

Մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more